Հենց հայտարարվեց Սահմանադրությունը փոխելու հանրաքվեի մասին, որը, անշուշտ, Ադրբեջանի պահանջով է լինելու, այդ վայրկյանից պաշտոնապես կարելի է հայատարարել, որ Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան պետություն չէ։
Հայաստանի արտաքին պարտքը 2018-ին եղել է 5,7 միլիարդ դոլար, հիմա 12,2 միլիարդ դոլար է: Նիկոլ Փաշինյանը , երբ ընդդիմադիր պատգամավոր էր, խորհրդարանում աղմկում, ձայնը երկինք էր հասցնում, երբ կառավարությունը նոր վարկ էր վերցնում։
Ամառն անցավ, մի քանի օրից աշուն է , սակայն ո՛չ կարտոֆիլը, ո՛չ վարունգն ու պոմիդորը, ո՛չ էլ մրգերը չէժանացան։ Գյուղատնտեսական երկիր Հայաստանում միտումնավոր վերացրին գյուղնախարարությունը, այն դարձրին էկոնոմիկայի նախարարության վարչություն։
«Էկո-մեդիա» լրագրողական ցանցի համահիմնադիր Նարինե Կիրակոսյանն ահազանգում է, որ Երևանում օդի՝ փոշով աղտոտվածության ցուցանիշը, ինչպես նաև ծծմբային գազի պարունակությունը գերազանցում է թույլատրելի չափը: Մինչդեռ ըստ նրա՝ պատկան մարմինները կանխարգելիչ գործողություններ չեն ձեռնարկում աղտոտվածության մակարդակը նվազեցնելու կամ էլ ձեռնարկած միջոցները բավարար չեն եղած խնդիրները վերացնելու համար: Նրա խոսքով՝ Երևանում ապրելը էկոլոգիական տեսանկյունից վտանգավոր է առողջության համար։
44-օրյա պատերազմի օրերին պաշտպանության նախարարի կարգավիճակում գտնվող Դավիթ Տոնոյանը, ով մինչև վերջերս` շուրջ 3 տարի, կալանքի տակ էր, հորդորել է ԶԼՄ-ներին, որպեսզի նաև նրանց ճնշման ներքո, դատավարությունն իրականացնեն բաց ռեժիմով:
Հնարավոր հարյուրավոր կամ հազարավոր զոհերի, մարդկանց առողջությանը և Հայաստանի տնտեսությանը հասցված ահռելի վնասի դեպքում, ինչպես դա եղավ մեր երկրում կորոնավիրուսային հիվանդության մեծ տարածվածության ժամանակ, պատասխանատուն դարձյալ Նիկոլն է լինելու իր ոհմակի հետ միասին՝ իրենց հանցավոր անգործությամբ, բնակչության վարակվածությամբ հայտնի պետություններից օտարերկրացիների մուտքը չարգելելով կամ չսահմանափակելով:
Իրանի նախագահի այցը Ադրբեջան օրերս մեծ դժգոհություն առաջացրեց Հայաստանում, մանավանդ որ, բարեկամ երկրի առաջնորդը Բաքվում սիրո խոսքեր հնչեցրեց մեր թշնամու մասին։
Իրանի նախագահ Փեզեշքիանը կրկին շնորհավորեց Ադրբեջանին Արցախը գրավելու համար, ապա պայմանագրեր կնքեց տնտեսական, մշակութային և այլ ոլորտներում...